Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700 հզ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 412.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.08-ով և կազմել 412.10 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 412.5-415 դրամով, գնում՝ 409-411.5 դրամով:







































