Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ամառային հանգիստն անցկացրել են Էլիզաբեթ II-ի քեռորդի Վիսկոնտ Լինլիի ֆրանսիական առանձնատանը, որը գտնվում է Լյուբերոն շրջանում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ավելի քան 2500 քառակուսի մետր տարածք զբաղեցնող Chateau d’Autet առանձնատունը շրջապատված է նարդոսի դաշտերով և անտառներով: Նրանք իրենց հանգիստն են վայելում` մինչ օրերս նախատեսված Հարավային Ասիա ուղևորությունը: Դուքսն ու դքսուհին վաղը կուղևորվեն Սինգապուր, այնուհետև` Մալայզիա, որտեղ Քեյթը Սոլոմոնյան կղզիներում և խաղաղօվիանոսյան Տուվալու կղզում ելույթ կունենա: Այնտեղ անցկացվելու են միջոցառումներ՝ նվիրված թագուհու գահակալման 60-ամյակին:
Նշենք, որ առանձնատունը 19-րդ դարում ծառայել է որպես որսորդական տնակ: Ներկայում այն ունի տաքացվող լողավազան և թենիսի կորտ:
Առանձնատունը լորդ Լինլին և նրա կինը՝ Սերենան, ձեռք են բերել 1999 թվականին՝ գնելով այն գրող Փիթեր Մեյլից: Տունն ունի 4 ննջասենյակ և կարող է տեղավորել 17 հյուրի:












































