Sunday, 07 06 2026
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

Կաթնամթերքում սոդա այլևս չկա. տնտեսվարողներին նախազգուշացրել են

Սննդի անվտանգության պետական ծառայությունն ավարտել է կաթնամթերքում սոդայի մասով լաբորատոր հետազոտությունը և սոդա չի հայտնաբերել: Սակայն ինչպես պարզվեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի խոսքերից, Ռիսկերի գնահատման կենտրոնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, որով սոդան կաթնամթերքում հայտնաբերվել էր վաճառքի դրված ապրանքում, խորհրդակցություն է անցկացվել տնտեսվարողների հետ, և նրանց հայտնել են, որ ծառայությունը տեսչական ստուգումներ է անելու արտադրություններում:

Ըստ Բախչագուլյանի՝ տեսչական ստուգումները դեռ շարունակվում են, և արդյունքները կամփոփվեն 18 օրվա ընթացքում, որից հետո կորոշվի՝ տուգանք նշանակվելո՞ւ է, թե՞ ոչ: Ծառայությունն իրավասու է խախտումներ թույլ տված տնտեսվարողներին տուգանել 30 հազ. դրամից մինչև 300 հազ. դրամի չափով: Սոդան, Բախչագուլյանի խոսքով, 300 հազ. դրամին համարժեք խախտում է: Սակայն քանի որ տեսչական ստուգման արդյունքում սոդա կանթամթերքում չի հայտնաբերվել, այդ մասով ձեռնարկությունները չեն տուգանվի:

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը՝ «այսինքն՝ մինչ այս նրանք օգտագործում էին սոդա, հենց հայտարարեցիք և գնացիք տեսչական ստուգման՝ արդեն չե՞ն օգտագործում», Բախչագուլյանը պատասխանեց. «Դա դուք ասացիք, այո՛»:

Միաժամանակ, ծառայության պետը հայտարարեց, թե սոդան վտանգի աղբյուր չէ, այլ ընդամենը կեղծվածություն է, և նույնիսկ պաստերիզացիայից առաջ սոդա ավելացնելը վտանգավոր չէ: Բայց, միևնույն ժամանակ, Բախչագուլյանը շեշտեց, որ տնտեսվարողները իրավունք չունեն մակնշման մեջ նշել սոդա, քանի որ դա չի կարելի օգտագործել կաթնամթերքի արտադրությունում:

Իսկ թե ի՞նչը կխանգարի տնտեսվարողներին այսուհետ ևս կիրառել չթույլատրված հավելումներ, այդ առումով Բախչագուլյանը հավաստիացրեց, որ ծառայությունը պարբերաբար ստուգումներ է իրականացնում, և առաջիկայում իրենք ստանալու են նաև հսկիչ գնումների հնարավորություն:

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խանութներից վերցված նմուշներում կաթի մեջ սոդա էր հայտնաբերել 11 արտադրողների՝ «Անի Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու Տոհմային ԹԽՏ», «Աշտարակ Կաթ», «Մուլտի Ագրո» և «Թամարա» ընկերությունների արտադրանքում:

Հավելենք նաև, որ նույն ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում օրեր առաջ ասել էր, որ եթե սոդայի ավելացումից հետո կաթնամթերքն անցնում է ջերմային մշակում, ապա դա վտանգավոր է: Իսկ Ռուսգյուղակադեմիայի կաթնամթերքի արտադրության ԳՀԻ-ի հետազոտությունների համաձայն՝ չոր փոշուց ստացված կաթի մշակման բարդ գործընթացի, օրինակ՝ բազմակի տաքացման ժամանակ, սոդան ռեակցիայի մեջ է մտնում կաթի սպիտակուցների հետ, ինչի հետևանքով ամոնիակ է առաջանում: Կուտակվելով օրգանիզմում` ամոնիակը գրգռում է աչքերի լորձաթաղանթն ու վերին շնչուղիները, առաջացնում չորություն ու հազ, իսկ եթե թանձր է՝ շնչարգելություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում