Իսրայելի ռազմական օդուժն այս գիշեր հարված է հասցրել Գազայի հատվածին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը:
Պաղեստինյան կողմի համաձայն՝ օդային հարվածի հետևանքով վիրավորվել է 4 պաղեստինցի, այդ թվում՝ մեկ երեխա:
Բանակի մամուլի ծառայութան ներկայացուցիչ Աննա Ուկոլովան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ օդային հարվածները եղել են «Իսրայեի հարավային տարածքների վրա հասցված հրթիռային հարվածների պատասխանը»: Կետային հարվածներ հասցվել են պաղեստինա-եգիպտական սահմանի երկու մաքսանենգային թունելների վրա: Մի քանի ժամ անց իսրայելական օդուժը ռմբակոծել է «Իսլամական ջիհադ» խմբավորմանը պատկանող ուսումնական ճամբարը:









































