Թուրքական Sabah թերթիփոխանցմամբ՝ 61 տարվա ընդմիջումից հետո վերաբացվում է Ստամբուլի Յեշիլքյոյ շրջանում գտնվող լատինական կաթոլիկ գերեզմանատունը: Ստամբուլի քաղաքապետարանի թույլտվությամբ, վերսկսվելու են 1951 թվականից ցայժմ փակված գերեզմանատան վերականգնողական աշխատանքները:
Այս ընթացքում գերեզմանատունը գործածվել է որպես խաղասրահ և մարզասրահ, և այժմ նորից վերածվում է գերեզմանատան: Գերեզմանատան տարածքը կազմում է 2736 քառակուսի մետր: Գերեզմանատան տարածքում գտնվում է ավերված մատուռ, որը նույնպես վերականգնվելու է: Մինչև 1925 թվականը գերեզմանատանը հուղարկավորվել են նաև հայեր ու հույներ։










































