Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Այգեձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել ջրահեռացման կիսախողովակի մեջ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






































