Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն իր նիստում բացասական եզրակացություն է տվել ՀՅԴ խմբակցության` ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին:
Դաշնակցությունը ցանկանում է, որպեսզի գազի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանում ստեղծեն համապատասխան հանձնաժողով:
ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և, ընդհանրապես, կոալիցիայի ներկայացուցիչները համարում են, որ նման հանձնաժողովի ստեղծումը անիմաստ է, քանի որ, այսպես թե այնպես, սակագինը հաստատող պետական մարմինը աշխատում է պետության վերահսկողության ներքո և նրա գործողությունները վերահսկելու այլ մեթոդներ կան: