Լիբիայում գահընկեց արված բռնակալ Մուամար Քադաֆիի որդու` Սեյֆ Ալ-Իսլամի նկատմամբ դատավարությունը կհետաձգվի հինգ ամսով: Սրա համար պատճառ է հանդիսացել լիբիական հետախուզության նախկին ղեկավար Աբդուլ Սենուսիի վկայության ուսումնասիրությունը, որը ուղարկվել է հայրենիք Մավրիտանիայից: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Մենք պատրաստ էինք սկսել դատավարությունը այս ամիս, սակայն այն բանից հետո, երբ հանձնվել է Աբդուլա Սենուսին, մենք պետք է ուսունասիրենք նրա վկայությունները, և Քադաֆիի որդու դատավարությունը կհետաձգվի ամենաքիչը 5 մասով»,- ասել է մեղադրող կողմի ներկայացուցիչը:
Դատական լսումների հետաձգման հայտարարությունը հայտնվել է Քադաֆիի նախկին կողմնակիցների նկատմամբ դատավարությունների վերաբերյալ իրավապաշտպանների քննադատություններից հետո։
«Օրենքն անհրաժեշտ է, որպեսզի ապահովի արդարությունը, բայց ստեղծված իրավիճակում մեր դատական համակարգը հարմարեցված չէ արդար և անաչառ դատավարություններ անցկացնելու համար»,- ասել է արդարադատության նախկին նախարար Մոհամեդ Ալագին:










































