Thursday, 02 07 2026
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում

Վիտալի Բալասանյանն ու իր համախոհները ստեղծել են «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը

Սեպտեմբերի 9-ին, Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Ժողովում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես տարածքային կառույցների ստեղծման վերաբերյալ: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են Վիտալի Բալասանյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Վահան Բադասյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր:

Նախաձեռնող խումբն ընդունել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

Հայտարարություն «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման ստեղծման մասին

Արցախյան շարժումը ոչ միայն Հայաստանի հետ վերամիավորվելու շարժում էր, այլև արժանապատիվ կյանք ունենալու և հայրենի հողում սեփական իրավունքների իրացման գործընթաց:

1988թ.-ից առ այսօր կան խնդիրներ, հատկապես արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, որոնց լուծման համար հարկավոր է նոր համախմբում և քաղաքացիական մեծ պատասխանատվություն:

Այսօր մեր հասարակությունը բախվել է լրջագույն ներքին մարտահրավերի՝ պետական կյանքից քաղաքացիների համընդհանուր օտարվածությանը և սահմանադրական օրինականության ոտնահարմանը:

Թեև Սահմանադրության համաձայն Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ներկայիս իշխանական շրջանակներն ամեն գնով ձգտում են հաստատել և կատարելագործել հակասահմանադրական մի համակարգ, որն ապօրինաբար զրկում է հասարակությանը սեփական ընտրությամբ իշխանություն ձևավորելու որևէ հնարավորությունից և ապահովում է մի խումբ մարդկանց իշխանության շարունակական վերարտադրությունը:

Հանրության կողմից իշխանության անվերահսկելիությունը հանգեցրել է պետական միջոցների յուրացմանն ու փոշիացմանը, մեծ չափերի հասնող կոռուպցիային, կամայականություններին և ազգային հարստության անարդար տնօրինմանը:

Ազգային տնտեսությունը ծանր վիճակում է երկրում տիրող անարդարության, հովանավորչության, ապօրինի մենաշնորհների և անհեռատես հարկային քաղաքականության պատճառով:

Գործարար ակտիվության փաստացի արգելակումը և իրավական պաշտպանվածության բացակայությունը հանգեցնում են Արցախից բնակչության և կապիտալի արտահոսքին: Իշխանությունների վարքագիծը՝ հասարակականի հանդեպ անձնականի գերակայությունն ու նյութապաշտությունը մեր հանրության մեջ սերմանում են խորթ արժեքներ և հանգեցնում հասարակության բարոյալքմանը:

Արատավոր բոլոր երևույթների նկատմամբ հասարակական կարծիքն ու ընդվզումն էլ չեն արտահայտվում այն պարզ պատճառով, որ ապահովված չէ խոսքի ազատությունը և չի կայացել անկախ մամուլի ինստիտուտը։
Այս ամենը մեծապես բերում է ազգային պետության հանդեպ քաղաքացիների անվստահությանը, վնասում Արցախի միջազգային վարկանիշին և լրջագույն սպառնալիք է երկրի ազգային անվտանգության ու պաշտպանունակության համար:
Ելնելով իրավիճակի արմատական բարեփոխման, հասարակությունում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման և սահմանադրական կարգի հաստատման գերակա հրամայականից` Արցախի քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը հայտարարում է «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժում ստեղծելու մասին: Քաղաքացիական այս շարժումը նպատակադրված է ամենայն վճռականությամբ ձեռնամուխ լինել արցախյան հանրության հոգևոր և քաղաքական կյանքի առողջացմանը և ժողովրդի գլխավոր քաղաքական գործառույթի՝ օրինական ընտրությունների միջոցով պետական իշխանությունը ձևավորելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Հռչակված նպատակներին հասնելու համար «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումն Արցախի հանրության գիտակից մասնակցությամբ իրականացնելու է.

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աջակցություն,

Ազգային և հոգևոր արժեքների վրա հիմնված և երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը միտված նպատակասլաց գործունեություն,

Ազատ կամքի արտահայտման արգելակման և իր օրինական գործառույթների կատարումից հասարակությանը հեռացնելու ապօրինի մեխանիզմների վերացում,

Պետական իշխանության ձևավորման և վերջինիս վերահսկման գործընթացում հասարակության ակտիվ ներգրավման համար պայմանների ստեղծում,

Օրինական ընտրությունների անցկացման կայուն երաշխիքների ապահովում,

Սոցիալական արդարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության աջակցություն,

Քաղաքացիական շարժման կողմից իրականացվող գործունեության և քայլերի վերաբերյալ բնակչության իրազեկում:

Սույն խնդիրների լուծումն ապահովելու է քաղաքական պայքարում բոլոր գործող և ստեղծվելիք քաղաքական կուսակցությունների ազատ և իրավահավասար մասնակցությունը և խթանելու է երկրի քաղաքական կյանքում պետական իշխանության օրինական ձևավորման սահմանադրական երաշխիքների արմատավորումը: Իշխանության համար պայքարը «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նպատակների մեջ չի մտնում:

«Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը համերաշխության, միասնության և համագործակցության կոչ է հղում Արցախի բոլոր գիտակից ու պատրաստակամ քաղաքացիներին՝ միասնաբար և վճռականորեն գործելու հանուն ժողովրդի սահմանադրական իրավունքի հաստատման և ի նպաստ հիմնարար ազգային խնդրի՝ ազատ, իրավական և պաշտպանունակ պետության զարգացման:

«Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը համագործակցելու պատրաստակամություն է հայտնում Արցախում, ՀՀ-ում և Սփյուռքում մեր մոտեցումներին և սկզբունքներին համախոհ բոլոր հայրենակիցների հետ, որոնց կոչ է անում առավել լայն և նախանձախնդիր կերպով մասնակցել արցախյան պետականաշինությանը և Մայր Հայրենիքում Հայոց պետականության պաշտպանության և հզորացման համազգային առաքելությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում