«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը տեղեկացված է Քրիշտիանու Ռոնալդուի` «Ռեալ»-ում ունեցած խնդիրների մասին: Մասնագետը ցանկանում է պորտուգալացուն «Օլդ Թրաֆորդ» վերադարձնել:
«Երբ Ռոնալդուն «Ռեալ» տեղափոխվեց, Ֆերգյուսոնն ակնարկեց` եթե պորտուգալացին երբևիցե լքի «արքայական ակումբ»-ը, նա պետք է «Օլդ Թրաֆորդ» վերադառնա: Ռոնալդուի` «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալը կնշանակի, որ «կարմիր սատանաներ»-ը նախկինի պես կարող են մրցակցել առաջատար ակումբների հետ: Սակայն ներկայումս միայն ինքը` Ռոնալդուն է տեղյակ, ցանկանո՞ւմ է արդյոք հեռանալ «Ռեալ»-ից»,- հայտնել է «Յունայթեդ»-ին մոտ գտնվող աղբյուրը:
Նշվում է նաև, որ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն այնքան է վիրավորված Ռոնալդուի անարգալից վերաբերմունքից, որ պատրաստ է ուսումնասիրել նրա տրանսֆերի գնման առաջարկները, որոնք կգերազանցեն 100 մլն եվրոն:









































