Aston Martin-ը վաճառքի է հանել մի ավտոմեքենա, որի պատմությունը և վաստակած մրցանակների ցուցակն այնքան հարուստ է, որ ցանկացած ավտոմոբիլային հավաքորդ մեծագույն հաճույքով կնախընտրի ունենալ այդ մոդելը` Aston Martin DBR ½-ը: Սակայն լեգենդար ավտոմեքենայի համար առաջարկվել է աստղաբաշխական թիվ` 31.76 մլն դոլար:
1957 թ. ավտոմեքենան հայտնի է դարձել, երբ հաղթող է ճանաչվել «Լը Մանի 24 ժամը» մրցարշավում 1959 թ: Նա մրցանակներ է շահել նաև այլ մրցարշավներում` դառնալով Aston Martin-ի ամեահաջողակ մոդելներից մեկը: Այս ավտոմեքենան ունի 3 լիտրանոց 250 ձիաուժ հզորությամբ շարժիչ, մեքենան նախագծել է Aston Martin-ի գլխավոր դիզայներ Թեդ Կատտինգը:









































