Բելգիան Հոլոքոստի համար ներողություն է խնդրել երկրի հրեական համայնքից: «Վերջերս հրեական համայնքից ներողություն են խնդրել Անտվերպեն և Բրյուսել քաղաքները: Մինչ այդ համապատասխան հայտարարություններ են եղել իմ նախորդներից մեկի `Գի Վերխոֆստադտի կողմից: Այսօր ես ուզում եմ ամբողջությամբ միանալ այդ ճանաչմանը»,- հաղորդել է Բելգիայի կառավարության ղեկավար Էլիո դի Ռուպոն, ում խոսքերը մեջբերում են համացանցային ԶԼՄ-ները:
Նա ելույթով հանդես է եկել հրեաների դեպորտացիայի 70-ամյա տարելիցի կապակցությամբ:
1942 թվականի օգոստոսին Բելգիայում հրեաների շուրջկալումը սկսվել է Անտվերպենում քաղաքային իշխանության ակտիվ աջակցությամբ: Բրյուսելյան իշխանություոնները նաև նացիստներին օգնել են գտնելու և ձերբակալելու հրեաներին:





































