Հնդկական հրթիռակիրն այսօր բարեհաջող կերպով ուղեծիր է դուրս բերել ֆրանսիական և ճապոնական արբանյակներ: 1975 թվականին հնդկական տիեզերական ծրագրի մեկնարկից ի վեր, սա 100-րդ տիեզերական արձակումն է: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
2014-ի սեպտեմբերին Հնդկաստանը ծրագրում է տիեզերք ուղարկել իր առաջին տիեզերագնացին: 2016-ին նախատեսված է տիեզերագնաց օդաչուով առաջին թռիչքի իրականացումը:







































