Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում առավոտյան մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները: Այս պահին Մեղրի քաղաքում ընտրության է մասնակցել մոտավորապես 1600 ընտրող, իսկ ընտրությանը մասնակցողների հաճախելիությունը սպասելի է՝ 70%: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մեղրիում քաղաքապետի թեկնածու Սերգեյ Հայրապետյանը: Նրա փաստմամբ՝ ընտրությունների մթնոլորտը խաղաղ է, լուրջ միջադեպեր չեն եղել:
«Այս պահին մտածում եմ, որ հաղթում եմ»,- ասաց Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Հայրապետյանի հետ զուգահեռ քաղաքապետի մյուս թեկնածուներն են հանրապետական Միշա Հովհաննիսյանը և անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը:










































