«Վրացիները պատրաստ են օգնել ձեզ դուրս գալու խավարից, որտեղ հիմա դուք գտնվում եք»,- շարքային օսեթներին և աբխազներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին «Ազգային շարժման» համագումարի ժամանակ: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:
Վարչապետն ընդգծել է, որ վրացիները պատրաստ են իրենց եղբայրներին օգնել դուրս գալու ճահիճից, հաղթահարել կաշառակերությունը և արմատախիլ անել հանցագործությունը:
«Դրանում է նրանց փրկությունը և միակ ճանապարհը դեպի ազգային ամբողջականություն»,- նշել է Մերաբիշվիլին:







































