Ավարտվել է մամուլի միջազգային ինստիտուտի տնօրեն Էլիսոն Բետել Մաքենզիի այցը Ադրբեջան, հաղորդում է APA-ն:
Նա հանդիպումներ է ունեցել մի քանի տասնյակ ոչ կառավարական, միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների, ինչպես նաև իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Այցի ավարտին տված ասուլիսում Մաքենզին հայտարարել է, որ Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկում մամուլի ու լրագրողների վիճակը երկրում բարելավելու ուղղությամբ, իսկ մամուլի ազատության բարելավման ոլորտում Ադրբեջանը կարող է օրինակ լինել տարածաշրջանի համար:









































