Եթե Իսրայելը հարձակվի իրանական միջուկային օբյեկտների վրա, ապա մինչ Թեհրանը պատասխան հարված հասցնի, դա կանեն «դիմադրության կազմակերպությունները», մասնավորապես` «Հզբոլահը», որն Իսրայելին ավելի մոտ է տեղակայված: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավարի ավագ ռազմական խորհրդական Իհյե Սաֆավին:
Նրա խոսքով` Լիբանանն ու Սիրիան ընդարձակում են Իսլամական Հանրապետության ռազմավարական տարածքը և պատասխան կտան Իրանի վրա հարձակման դեպքում:
«Այն երկիրը, որի մարդիկ չեն վախենում շահիդ դառնալուց, չի կարելի բռնազավթել»,- հայտարարել է Սաֆավին:
«Եթե արաբները բավարար քաջություն ունենային, ապա Պաղեստինը ոչ ոք երբեք չէր բռնազավթի: Իրանը պաշտպանում է Պաղեստինը` ելնելով ռազմավարական շահերից»,- խորհրդականին մեջբերում է MIGnews-ը:







































