Եգիպտոսի զինվորականները հայտարարել են գործողության ժամանակ 32 հանցագործ տարրի ոչնչացման մասին: Այն սկսվել էր, երբ Սինայի թերակղզում գրոհայինները հարձակվել էին զինվորականների վրա:
Բացի դրանից, Եգիպտոսի ռազմական հրամանատարության ներկայացուցիչ Ահմեդ Մոհամեդ Ալիի խոսքով, օգոստոսի 7-ին սկսված ռազմական գործողության ընթացքում զինվորականները կալանել են 38 մարդու, որոնք Եգիպտոսի քաղաքացի չեն:
Ալին նաև հաղորդել է, որ Սինայի թերակղզում գործողությանը հավանություն է տվել Իսրայելը:









































