Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Սամեգրելո կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ը թշնամիների վերջին Ռուբիկոնն է.
«Խոստանում եմ մեր երեխաների ապագան երբեք չհանձնել ամեն տիպի Կարկարաշվիլիին, Խաինդրավային, Շևարդնաձեին, Լորդկպինաձեին ու նմանատիպ հանցավոր մարդկանց: Նրանց այլ կերպ հնարավոր չէ անվանել: Եկել է ժամանակը ճշմարտությունն ասելու համար:
Պատկերացրեք, թե ինչպիսին կլինի մեր երկիրը 5-10 տարի անց: Մեզ ոչ ոք չի կարող շեղել մեր որդեգրած ճանապարհից: Մենք գնում, գնալու ենք և կհասնենք նշանակման վայր: Մենք շատ ենք, մենք ուժեղ ենք և չենք վախենում թշնամուց: Հոկտեմբերի 1-ը մեր թշնամիների վերջին Ռուբիկոնն է»:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ:











































