Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Կանադայի արտգործնախարարի այն հայտարարությունը, թե Թեհրանում գտնվող Կանադայի դեսպանատունը փակվելու է, իսկ կանադացի դիվանագետներն արդեն իսկ լքել են Իրանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ իրանցի դիվանագետները պետք է 5 օրվա ընթացքում լքեն Կանադան:
Ի պատասխան դիվանագիտական հարաբերությունների դադարեցման՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է. «Կանադայի կառավարության ռասիստական, թշնամական վերաբերմունքը թելադրված է Մեծ Բրիտանիայի և սիոնիստական ռեժիմի (Իսրայել) քաղաքականությամբ:
Թեհրանում գտնվող դեսպանատան փակման մասին որոշումը հանդիսանում է Կանադայի արտգործնախարար Սթիվեն Հարփերի հակաիրանական քաղաքականության շարունակությունը»:
Նշվում է, որ Կանադան Իրանին մեղադրում է Սիրիային զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև միջուկային զենքի մշակման մեջ, որը սպառնալիք է ներկայացնում միջազգային հանրության համար:










































