Monday, 08 06 2026
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի

Վրաստանը հիացրել է Բագրատ Ասատրյանին. մամուլ

«Պարզապես խորհուրդ կտամ մեր կառավարությանը, որ հերթական նիստ անելու փոխարեն` նստեն մեքենան և մեկնեն Վրաստան ու տեսնեն` այնտեղ ինչ է կատարվում… Երբ անցնում ես սահմանը և հասնում մեր մաքսակետ, հասկանում ես, որ մենք քաղաքակրթությունից բավականին հեռու ենք»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Համեմատական տանելով նախորդ տարիների հետ, այսօր Վրաստանը բավականին զարգացած և առաջադեմ երկիր է, ինչո՞ւ չէ, նաև մատչելի ծառայությունների առումով: Ես այս տարի այնտեղ մի քանի օր եմ անցկացրել և հասկացել եմ մի պարզ բան` վրացական ծովափնյա քաղաքներն ամեն առումով տրամադրում են ավելի որակյալ հանգիստ, քան նույն հայաստանյան Ծաղկաձորը»,- ասաց Բ.Ասատրյանը: Ըստ նրա` Վրաստանում համաչափ է զարգանում տնտեսական ոլորտը: «Այնտեղ ակնհայտ լավ է: Անգամ մարդիկ են ավելի քաղաքակիրթ: Երբ անցնում ես սահմանը և հասնում մեր մաքսակետ, հասկանում ես, որ մենք քաղաքակրթությունից բավականին հեռու ենք: Եթե մաքսատան պետական աշխատակիցն արևածաղիկ ուտելով է դիմավորում Հայաստան եկող քաղաքացիներին և «դուք»-ով դիմելու փոխարեն՝ դիմում է` «հոպար», հասկանում ես Հայաստանի քաղաքակրթության մակարդակը»: Բ. Ասատրյանը նշում է, որ հայկական մաքսակետը գտնվում է վրացականից ընդամենը 100 մետր հեռավորության վրա, սակայն ակնհայտ է, որ վրացականը եվրոպական չափանիշներին համապատասխան մաքսակետ է, իսկ մերը, Ասատրյանի բնորոշմամբ` «չես իմանում` ինչ»:

Թերթի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանում նման իրավիճակ, և ինչպե՞ս բարելավել դրությունը, Բ.Ասատրյանը պատասխանեց. «Այս ամենից հասկանում ես մի բան, որ Վրաստանի իշխանությունները մտածում են երկրի մասին, նրանց ամեն մի իշխանավոի ջանում է անել ամենը, ոըպեսզի ինչ-որ բան փոխվի և դառնա ավելի լավ, իսկ Հայաստանում իշխանությունները ոչ սիրում են մտածել, ոչ էլ ջանում են բան փոխել: Քանի որ կա մի պարզ պատասխան` մեր իշխանություններն անհամբեր սպասում են, որ տեսնեն, թե ինչ է անելու երկրի նախագահը: Սեփական նախաձեռնությունը բացակայում է իսպառ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում