Ինչպես հաղորդում է The Worldbulletin-ը, Թուրքիայի խորհրդարանն այսօր որոշում է կայացրել հաջորդ խորհրդարանական ընտրությունները նշանակել 2011թ.-ին հունիսի 12-ին: Ավելի վաղ խորհդարանում ներկայացված բոլոր կուսակցությունները հայտնել էին իրենց համաձայնության մասին այդ օրն ընտրությունները նշանակելու կապակցությամբ:
Նախորդ ընտրություններն անց են կացվել 2007թ. հուլիսի 22-ին, որի ժամանակ հաղթել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը` հավաքելով 46.5%, որից հետո այդ կուսակցությանը հաջողվել էր ձևավորել կառավարությունը: Վերլուծություններն ու կարծիքները ցույց են տալիս, որ այս ընտրություններում էլ շատ հավանական է, որ ԱԶԿ-ն կհավաքի ամենաշատ ձայները:









































