Սեպտեմբերի 6-ին Amazon ընկերությունը ներկայացրել է լուսարձակների հետնալույսով Kindle Paperwhite ընթերցարանը: Սարքի մասին հայտնի է դառնում Amazon-ի մամլո հաղորդագրությունից:
Ընթերցարանի էկրանը (դրա անկյունագիծը 6 դյույմ է) լուսավորում են շրջանակի տակ տեղադրված 4 լուսարձակները: Դա հնարավորություն է տալիս Kindle-ն օգտագործել մթության մեջ: Երբ լույս է, լամպերը կարելի է անջատել:
Դիսփլեյի ամեն դյույմին 212 պիկսել է համապատասխանում:
Ընթերցարանը կշռում է 200 գրամից մի փոքր ավել և աշխատում է մարտկոցով, մինչև ութ շաբաթ շարունակ: Kindle Paperwhite-ն ունի 2 գիգաբայթ հիշողություն, դրանից օգտվողին հասանելի է 1,25 գիգաբայթը:
Սարքը կվաճառվի երկու տարբերակով` միայն Wi-Fi (գինը` 119 ԱՄՆ դոլար) և բջջային մոդուլով (գինը` 179 ԱՄՆ դոլար): Kindle Paperwhite-ը վաճառքի կհանվի 2012-ի հոկտեմբերին:





































