Պարզվել է, որ թխվածքների և սուրճի մնացորդները կարող են հիմք դառնալ նոր արդյունաբերական գործընթաց սկսելու համար, ինչի արդյունքում կարելի է ստանալ բիոպլաստիկ և բազմաթիվ այլ օգտակար նյութեր: Նոր տեխնոլոգիան մշակել է Հոնկոնգի համալսարանի աշխատակից Կորալ Լինը:
Տեխնոլոգիական գործընթացում օգտագործվում են հացաբուլկեղենի մնացորդները, որոնք միախառնվում են սնկերի հետ, արդյունքում ստավցում է հատուկ ֆերմենտ: Այնուհետև մշակման գործընթացը շարունակվում է, դրան խառնվում են տարբեր բակտերիաներ և այլ նյութեր` ստավցում է այն, ինչն ակնկալում էին` սաթե թթու (Янтарная кислота): Տվյալ նյութը խոհանոցում օգտագործվում է որպես շաքարին փոխարինող, կիրառվում է պլաստիկի, որոշ լվացքի փոշիների արտադրության մեջ, ինչպես նաև բժշկության ոլորտում: Քանի որ սաթե թթվի կիրառումը բնապահպանական տեսակետից նաև դրական է գնահատվում, ենթադրվում է, որ այն լայն տարածում կգտնի:
Տվյալ տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ հնրավոր կլինի ազատվել հսկայական քանակությամբ կուտակվող աղբից:
Հոնկոնգի կառավարությունն արդեն տրամադրել է անհրաժեշտ ֆինանսավորումը նախագծի իրականացման համար, իսկ Գերմանիայում արդեն նախատեսվում է կառուցել առաջին գործարանը, որտեղ կվերամշակվեն հացաբուլկեղենի մնացորդները:





































