Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
Հայաաստանի կանանց հավաքականն 9 տուրերից հետո իր ակտիվում ունի 14 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը: 14-ական միավոր ունեն ևս 4 հավաքականներ:
10-րդ տուրում մեր ընտրանին իր ուժերն է չափում Ռուսաստանի հավաքականի հետ: Առաջինն իր պարտիան ավարտել է Լիլիթ Մկրտչյանը, ով սև խաղաքարերով պարտություն է կրել Վալենտինա Գունինայից: Պարտիան ավարտվել է 36-րդ քայլում:
Այսպիսով` Հայաստան – Ռուսաստան մրցավեճում հաշիվը դարձավ 0:1:







































