Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը դիտարկելու է Վրաստանի վերաբերյալ հերթական բանաձևը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ դա, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու սեպտեմբերի կեսերին. «Շատ կարևոր է, որ Կոնգրեսն ընդունի Վրաստանին առնչվող բանաձևը: Բանաձևն արդեն իսկ ներկայացվել և հավանության է արժանացել արտաքին կապերի հանձնաժողովի կողմից:
Բանաձևում աջակցություն է հայտնվում Վրաստանում իրականացված ժողովրդավարական փոփոխություններին, Ռուսաստանին կոչ է արվում հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և սեփական զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից»:










































