Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեսպանը ԱԺ նախագահին փոխանցել է Լատվիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական նամակը, որում նա շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ և վերահաստատել իր հրավերը պաշտոնական այցով այցելելու Լատվիա:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում հայ-լատվիական հարաբերությյունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:








































