Հունաստանի կառավարությունը սեփականաշնորհման ծրագրում ներառել է 19 պետական ձեռնարկություններ՝ 7 ընկերություններ ու 12 նավահանգիստներ:
Սեփականաշնորհման ենթակա կառույցների ցանկը հրապարակված է երկրի ֆինանսների նախարարության կայքում:
Մասնավորապես, պետությունը դուրս կգա նավթային Hellenic Petroleum ընկերությունից և DEI էլեկտրաէներգետիկ կոնցեռնից:
Կառավարությունը նաև կսեփականաշնորհի պետական ELTA փոստային ծառայությունը ու լոտոների անցկացման OPAP կորպորացիան:
Բացի այդ՝ երկրի իշխանություններն աճուրդի են հանել երկրի խոշորագույն նավահանգիստները Սալոնիկում, Վոլոսում, Ալեքսանդրապոլիսում, Իրակլիոնում ու Պիրեյում:
2012թ. ապրիլին Հունաստանը հայտարարեց, որ կանցկացնի ակտիվների սեփականաշնորհում, որը երկրի բյուջեն կհամալրի 50 մլրդ եվրոյով:








































