Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում տեղի ունեցած «Արաբական զարթոնքն ու խաղաղությունը Մերձավոր Արևելքում» խորագրով կոնֆերանսում:
Իր ելույթում Էրդողանը նշել է. «Միշտ չէ, որ աշխարհում ընթացող պատերազմների հիմքում ընկած են տնտեսական շահերը: Դժբախտաբար, երբեմն պատերազմի պատճառ են դառնում կրոնական գործոնները: Սակայն բոլոր կրոններում էլ մարդ սպանելը համարվում է մեղք»:








































