Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Տիգրան Սարգսյանն այցելել է «Սիս նատուրալ» ընկերություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Սիս նատուրալ» ընկերություն՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից:

Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) կողմից ընկերությունում իրականացվել է 400 մլն դրամի ներդրում: Նշված գումարից 245 մլն դրամն ուղղվելու է շրջանառու միջոցների ավելացմանը, իսկ 155 մլն-ը՝ հիմնական միջոցների համալրման և ըմթացիկ վերանորոգման համար:

Ներդրումների շնորհիվ «Սիս նատուրալ»-ը ձեռք է բերել ասեպտիկ պարկերի լիցքավորման հոսքագիծ, որը հնարավորություն է տալիս վերամշակել տեղական շուկայից մթերած մրգերը, բանջարեղենը և արտադրությունում օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, փոխարինելով արտասահմանից ներկրվող նմանատիպ հումքը:
2012 թվականի ութ ամիսների ընթացքում ընկերության արտահանման ծավալները կազմել են 379 մլն դրամ, որը գերազանցում է 2011թ. արտահանման ծավալները 10 տոկոսով: Կատարված աշխատանքների արդյունքում հնարավոր է դարձել Ֆրանսիա և Ուկրաինա արտահանվող արտադրանքի ծավալները փորձնական խմբաքանակից ավելացնել մինչև արտահանվող արտադրանքի 10 տոկոսը: Ընկերությունը պլանավորում է 2012-ին արտահանման ծավալները հասցնել մոտ 500 մլն դրամի:

«Սիս նատուրալ»-ը բնական հյութերի հետ մեկտեղ սկսել է նաև արտադրել բանջարեղենային պահածոներ և մրգային մուրաբաներ: Այն ունի 100 աշխատողներ և իրացման ծավալների ավելացմանը զուգընթաց նախատեսվում է 50 տոկոսով ավելացնել նրանց քանակը՝ հասցնելով 150-ի:
2012 թվականին «Սիս նատուրալ»-ը տեղական շուկայից մթերել է 200 տոննա ծիրան, 160 տոննա դեղձ, 20 տոննա բալ, 20 տոննա ելակ, 40 տոննա մասուր, 300 տոննա նուռ:

Նշենք, որ ՀԳՏՏԶՀ-ն առաջին ներդրումային հիմնադրամն է Հայաստանում, որը նորարարական ֆինանսական գործիքների միջոցով ներդրումներ է կատարում գյուղմթերքների վերամշակման ոլորտում գործող ընկերություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում