Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ ժամանել է Բաքու՝ հանդիպելու համար Ադրբեջանի ղեկավարության հետ:
Ակնկալվում է, որ այդ հանդիպումներում հիմնական քննարկման առարկան են դառնալու ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի համագործակցությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր: Ռասմուսենը Twitter-ի իր էջում գրել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է պաշտպանական ոլորտում Ադրբեջանի իրականացրած բարեփոխումներին:
Ռասմուսենի խոսքերով՝ իր ադրբեջանական այցը ժամանակին է. «Վերջին ժամանակներս ՆԱՏՕ-ն և Ադրբեջանը կարևոր քայլեր են ձեռնարկել գործընկերության խորացման ուղղությամբ: Ադրբեջանը պարտավորվել է ավելի խոր և սերտ համագործակցել ISAF-ի հետ»:
Ռասմուսենը Բաքու է ժամանել Թբիլիսիից:











































