Կանադայի ոստիկանությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ Տորոնտոյի Օնտարիո լճի մոտ հայտնաբերված մարդու մնացորդները պատկանում են չինուհի Լյու Գուանհուային, որի մարմնի մասերն ավելի վաղ հայտնաբերվել էին Տորոնտոյում և նրա շրջակայքում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
41-ամյա Լյու Գուանհուան կորել էր օգոստոսի 10-ին Տորոնտոյում: Օգոստոսի 16-ին Միսիսիգայի քաղաքային այգում՝ Տորոնտոյից ոչ հեռու, հայտնաբերվել էին նրա ոտնաթաթերը, ձեռքերի ոսկորները և գլուխը: Մարմնի մյուս մասերը մի քանի օր անց հայտնաբերվել էին Տորոնտոյի արևելքում:
Օգոստոսի 27-ին ոստիկանությունը ձերբակալել է կնոջ նախկին զուգընկերոջը՝ 40-ամյա Չուն Ցի Ցզյանին: Նրան մեղադրում են Լյու Գուանհուայի սպանության մեջ: Գործի լսումները պետք է տեղի ունենան սեպտեմբերի 10-ին:
Լյու Գուանհուն և Չուն Ցի Ցզյանը հանդիպել են 4 տարի, սակայն սպանությունից առաջ բաժանված են եղել: Կինն ունի երեք երեխա, որոնցից մեկն ապրում էր նրա հետ:
Կանադայի տարածքում հայտնաբերված մարդկային մնացորդների դեպքը Կանադայում սկսվեց լայնորեն քննարկվել «կանադացի հոգեկան հիվանդ» Լուկա Օոկո Մանիոտայի պատմությունից հետո, որը 2012 թ. գարնանը սպանել էր իր զուգընկերոջը՝ չինացի ուսանող Լին Յուանին և նրա մարմնի մասերը փոստով ուղարկել կանադացի պաշտոնյաներին:










































