Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ ԱՄՆ պատրսատ է «դիմակայել բոլոր դժավարություններին»՝ կապված իրանական ատոմային ծրագրի հետ: Նա նաև նշել է, որ երկու երկրների համար ժամանակը տաբեր արագությամբ է առաջ գնում:
Իսրայելական ռազամական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ տարաձայնություն գոյություն ունի Իրանի ատոմային օբյեկտների նկատմամբ հարձակում գործելու ժամկետի հարցի շուրջ:
ԱՄՆ ռազմական ուժերի միացյալ կոմիտեի ղեկավարի հետ բանակցություններից հետո Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է պահել անկախ գործելու իր իրավունքը, ինչին ԱՄՆ մոտենում է ըմբռնումով:
Իսրայելի ղեկավարությունը պատրսատ է կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Իրանի կողմից նախատեսվող ռազմական հարվածը կանխելու համար:
Արևմուտքի երկրները մեղադրում են Իրանին ատոմային զենք ստղծելու մտարդության համար: Իսկ Թեհրանը մերժում է այդ մեղադրանքները:










































