Թեմզա գետի վրա գտնվող քաղաքը երկրորդ տարին շարունակ գլխավորում է նորաձևության մայրաքաղաքների վարկանշային աղյուսակը: Վարկանշային աղյուսակը ներկայացրել է «Global Language monitor» ընկերությունը, ըստ որի՝ այս տարի ևս Նյու Յորքն իր տեղը զիջել է Լոնդոնին:
Ընկերութան տնօրենի խոսքերով՝ արքայազն Ուիլյամի կնոջ էլեգանտ ու անթերի ոճով ընտրված հագուստը, ինչպես նաև ամառային Օլիմպիադա 2012-ը հնարավորություն են տվել Լոնդոնին երկրորդ տարին շարունակ մնալ նորձևության մայրաքաղաքների շարքում առաջինը:
Օլիմպիադա 2012-ի փակման արարողության ընթացքում բազմահազարնոց լսարանի առջև մյուսների կողքին հայտնվեցին Քեյթ Մոսն ու Ումա Տուրմանը` հագնված բրիտանական առաջատար նորաձևության տների հեղինակային հագուստներով:
Վարկանշային այս աղյուսակում Փարիզը չորրոդն է` չնայած այն նորաձևության մայրաքաղաքի այս մրցույթին մանակցում էր արտամրցութային պայմաններով: Ֆեյշն-ինդուստրիայի մայրաքաղաքների վարկանշային աղյուսակի հնգյակում ներառված է նաև իսպանական երկու քաղաք` Բարսելոնան (3-րդ հորիզոնակ) և Մադրիդը (5-րդ հորիզոնական):
Ըստ «Global Language monitor»-ի՝ Լատինական Ամերիկայում նորաձության մայրքաղաք է ճանաչվել վարկանշային աղյուսակում 7-րդ հորիզոնականում հայտնված բրազիլական Սան-Պաուլուն, Ասիայում նորաձևության մայրաքաղաքի տիտղոսը պատկանում է Հոնկոնգին, որն այդ ցուցակում 12-րդն է: Նորաձևության հետևորդների կողմից շատ սիրված Միլանը 4-րդ հորիզոնականից իր տեղը զիջել է` հասնելով 8-րդ, իսկ Մերձավոր Արևելքում ամենանորաձևը Դուբայն է (28-րդ հորիզոնական): Մոսկվան 17-րդ հորիզոնականից իջել է 35-րդ հորիզոնական:
Այս վարկանշային ցուցակում «նորեկներ» են համարվում կանադաական Վանկուվերը (31-րդ հորիզոնական) և կորեական Սեուլը (34-րդ հորիզոնական):







































