«Սերժ Սարգսյանի Գյումրի այցից հետո առայժմ քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանը, ում սուրն ամիսներ առաջ աջ էլ էր կտրում, ձախ էլ, իրեն հոգեպես ջախջախված է զգում: Երբեմնի քաջարի քաղաքապետը հոգու խորքում հույսեր է փայփայել, թե կհաջողացնի Սերժ Սարգսյանի հետ մի քանի րոպե առանձին շփվել, սակայն չի ստացվել»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մինչդեռ Ղուկասյանը նախապես պլանավորած է եղել թեկուզ արարողության ժամանակ հարմար պահ որսալ ու մի քանի բառ փոխանակել իր ճակատագրի վերաբերյալ, բայց արժանացել է բացարձակ արհամարհանքի: Ահա թե մեզանում ինչ արժե ընտրությունների ժամանակ հարազատ կուսակցության օգտին քրտնաջան չաշխատելը»:











































