1950-ականներից ի վեր առաջին անգամ Եվրոպայի խանութներում անհրապույր միրգ և բանջարեղեն կվաճառվի: Կես դար առաջ եվրոպական սուպերմարկետներից անհետացել էին թերություններ ունեցող պտուղները, փոխանցում է Kedem-ը:
Հիմա կոր կարտոֆիլները, փոքրիկ բարակ գազարը, մի քիչ «ժանգագույն» խնձորներն ու տանձերը վերադառնում են խանութներ: Պատճառը ցուրտ եղանակով պայմանավորված վատ բերքն է:
Ագարակատերերն այլևս չեն կարող իրենց թույլ տալ որակյալ մրգերն ու բանջարեղենն անպիտան համարել միայն դրանց արտաքին տեսքի խախտումների պատճառով: Այնպես որ, եվրոպացի գնորդները ստիպված կլինեն սովորել, որ մթերքների արտաքին տեսքն ամենակարևորը չէ:







































