ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան քննադատում է Սիրիայում և հարևան երկրներում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Ֆրանչեսկո Սեմպրինին La Stampa կայքում հրապարակված հոդվածում:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, ընդունել է` «Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան դժվար է լինելու վերջ տալ զանգվածային սպանություններին, ինչպես նաև քաղաքական որոշում փնտրել և վերականգնել երկիրն ու տնտեսությունը»: Բացի այդ՝ առկա է սիրիական ճգնաժամը տարածաշրջանայինի վերածվելու վտանգը»,- գրում է պարբերականը:
«Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱԵԼ հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմին նշել է` «Սիրիայի ապագան Սիրիայի ժողովրդի գործն է և ոչ այլ մեկի, սակայն միջազգային աջակցությունը անհրաժեշտ և անհետաձգելի է»,- գրում է կայքը:









































