Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ը պաշտոնապես հայատարարել է, որ Նեպալի Կոմունիստական մաոիստական կուսակցությունը հանվել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, գրել է Agence France-Presse-ը:
«Մանրազնին վերլուծությունից հետո Պետդեպարտամենտը եկավ այն եզրակացության, որ այս կուսակցությունն այլևս չի մասնակցում ահաբեկչական գործողություններին, չի սպառնում ԱՄՆ-ի անվտանգությանը և մեր երկրի արտաքին քաղաքականությանը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Նեպալյան մաոիստները պայքարել են երկրի իշխանության համար 1996-2006թթ. քաղաքացիական պատերազմի ընթացքում: Պատերազմի ընթացքում մաոիստները կիրառել են պայքարի ահաբեկչական մեթոդներ:
2008թ. մոաիստները հաղթեցին Նեպալի ընտրություններում, իսկ վարչապետ դարձավ նրանց ներկայացուցիչը:
Վերջին ամիսներին Նեպալում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, քանի որ երկրի քաղաքական գործիչները չեն կարողանում մշակել երկրի նոր սահմանադրությունը:








































