Ազդեցիկ ամերիկյան սենատոր Ջոն Մաքքեյնը ցանկանում է Վրաստանում արդար ընտրություններ տեսնել, որոնց արդյունքները կընդունեն երկրի բոլոր քաղաքական ուժերը: Այս մասին նա հայտնել է լրագրողներին` Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատանը կայացած ասուլիսի ժամանակ:
«Ես չեմ կարծում, որ Վրաստանը հետզարգացում կապրի, սակայն վտանգ կա, որ ընտրությունների արդյունքները վիճելի կլինեն»,- ընդգծել է նա:
Մաքքեյնը ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել արդար ընտրություններ, որոնք կգնահատեն դիտորդները, իսկ պարտվածները կընդունեն ընտրությունների արդյունքները:







































