Friday, 19 06 2026
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Սոցիալական շարժման համար անհրաժեշտ են զանգվածներ, իսկ Հայաստանում կա զանգվածների պակաս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արվեստի պատմաբան Անժելա  Հարությունյանը:

 – Անժելա, «արաբական գարունը», որը սկիզբ առավ Թունիսից, հետո հասավ Եգիպտոս, հիմա հասել է Սիրիա ու կանգ առել, ըստ Ձեզ՝ ի՞նչ արդյունք գրանցեց այդ երկրների համար: Արդյոք իշխանություն փոխելով՝ որակական փոփոխությունների հասա՞ն:

 – Արդյունքների մասին խոսելը շատ վաղ է, կան որոշակի նախանշաններ, փոքր արդյունքներ, որոնք կարելի է նյութականորեն տեսնել, բայց խոսել ընդհանուր հեղափոխության հաղթանակի մասին, դեռ վաղ է և շատ դժվար, որովհետև հեղափոխությունն անընդհատ ընթացող պրոցես է և չի ավարտվել: Ամենամեծ սխալն այն էր, որ Մուբարաքի հրաժարականից հետո շատերը, և հատկապես այն մարդիկ, ովքեր նախաձեռնել էին համակարգային փոփոխությունների ու իշխանափոխության պահանջը, ժամանակից շուտ եզրակացրին, որ արդեն հասել են իրենց ուզածին: Հենց այդ ցանկության իրականացման պատրանքի արանքում էր, որ ռեժիմը շարունակեց վերարտադրվել, իսկ վերարտադրվեց ռազմական իշխանության ու այսպես կոչված «խորը» պետության` անվտանգության ու գաղտնի ծառայությունների ապարատի միջոցով, որի բաղադրիչներ են գաղտնի թղթապանակները, անօրինական ձերբակալությունները, առևանգումները, տանջարանները, որոնք, ի վերջո, չվերացան, այլ ընդհակառակը, ավելի ճնշող դրսևորումներով վերադարձան: Ուղղակի տարբերությունն այն է, որ եթե երեք տարի առաջ մարդիկ վախենում էին այս ծառայություններից ու ոստիկաններից, հիմա չեն վախենում:

 – Այսինքն՝ այս ընթացքում միակ դրական քայլը վախի հաղթահարո՞ւմն է եղել:

 – Վախը հաղթահարվեց, և այլևս մարդիկ կարող են պահանջել իրենց իրավունքները, այն մարդիկ, որոնց զրկել էին արժանապատվությունից, կարող էին ամեն օր փողոցում, ոստիկանների, զինվորների մոտ պահանջել իրենց իրավունքները և մտնել իրական բախման մեջ: Այդպիսի բան մինչև դա չկար: Եվ հետո այժմ նշմարվում են քաղաքացիական կառավարման նոր համակարգի ձևավորման պրոցեսներ, որոնք բարդ են ու ժամանակ են պահանջում:

 – Մեծ հաշվով, հեղափոխություններ անցած  Եգիպտոսի, Թունիսի ժողովուրդն իրեն հաղթանակած համարո՞ւմ է:

 – Ո՛չ, հաղթանակած չի համարում, և չենք էլ կարող խոսել ընդհանուր Եգիպտոսի ժողովրդի մասին, որովհետև հասարակությունը բևեռացված է, և վերջին նախագահական ընտրությունները դրա ապացույցն են, երբ նախկին ռեժիմի ներկայացուցիչ Ահմեդ Շաֆիկը հավաքեց ձայների շուրջ 40 տոկոսը, ինչը մեծ թիվ է: Ամբողջ ապարատը, որը կար Մուբարաքի ժամանակ, չէր կազմաքանդվել, պարագլխին հեռացրել էին, բայց փաստորեն ռեժիմի քաղաքացիական թևի դիկտատուրան փոխարինվել էր ռազմական թևի դիկտատուրայով: Իսկ ինչ վերաբերում է  հեղափոխական ուժերին, այսօր դրանք բավարարված չեն: Այն ժամանակ Մուսուլման եղբայրները փողոցներում չէին երևում, Մուսուլման եղբայրները` որպես կուսակցություն, միշտ շատ զգույշ էին, երբեմն ռեժիմի ջրաղացին ջուր էին լցնում: Հիմա փաստորեն այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հեղափոխականները լուսանցքներում են հայտնվել, այնինչ Մուսուլման եղբայրները եկել են իշխանության ու յուրացրել հեղափոխությունը: Այսինքն՝ խնդիրն այն է, որ շարժումը, որը սկսվեց որպես սոցիալական շարժում, ինքը ի վերջո չթարգմանվեց քաղաքական շարժման և ինձ թվում է՝ այս վերջին սոցիալական շարժումների դինամիկայի մեջ` թե՛ Թունիսում, թե՛ Եգիպտոսում, թե՛ նույնիսկ  «Նվաճենք Ուոլ սթրիթը» շարժման մեջ նկատվում է մի այսպիսի առանձնահատկություն. սոցիալական շարժումները մնում են բևեռացված քաղաքականությունից, քաղաքականության չեն փոխակերպվում և այնպիսի անդունդ է իշխող վարչակարգերի  և սոցիալական բազայի միջև, որ ինձ թվում է 19-րդ դարից սկսած չի եղել: Սա մի առանձնահատկություն է, որը պետք է հասկանալ` ձևակերպել, քաղաքական էլիտայի և սոցիալական բազայի տարանջատվածությունը:

 – Նախորդ տարի «արաբական գարնան» նախանշաններ երևացին մեզ մոտ, բազմիցս հարց էր առաջանում՝ ի վերջո, ալիքը հասնելո՞ւ է մեզ, թե՞ ոչ: Սակայն կար կրիտիկական զանգված, որ դուրս էր եկել փոփոխությունների: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր ճիշտը Հայաստանի դեպքում:

 – Ամեն իրավիճակ սպեցիֆիկ է, չի կարելի մի պատմական փորձը մեկ ուրիշ աշխարհագրական կոնտեքստում թարգմանել: Այսինքն՝ նույնը երբեք չի կրկնվում,  եթե խոսում են հեղափոխության մասին` որպես ոչ միայն իշխանափոխության, այլև ընդհանուր սոցիալական շարժման, որ սոցիալական և քաղաքական պահանջներ է ներկայացնում, մեզ մոտ նման նախադրյալներ չկային: Նախադրյալների բացակայությունը մի շարք հանգամանքների հետ է կապված. նախ աշխարհաքաղաքական: Կիսաավտորիտար մեր համակարգը միշտ իր գոյությունն արդարացնում է արտաքին թշնամու վտանգով, և այդ արտաքին թշնամու պատրվակն օգտագործվում  է նաև ընդդիմության կողմից` հեղափոխությունից զերծ մնալու համար: Մյուս պատճառն այն է, որ այստեղ հասարակությունը շատ ավելի ֆրագմենտացված է իր պահանջների մեջ, տարբեր քաղաքական ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ, շատ տարբեր են իրենց պահանջները ձևակերպում, իսկ ընդհանուր սոցիալական շարժումը ենթադրում է որոշակի պահանջների մասնական ծրագիր: Եվ երրորդն այն է, որ մեզ մոտ միշտ հաջողվում է սոցիալական բևեռացումը, դասակարգային խնդիրները  քողարկել մշակութային ու ինքնության քաղաքականության ներքո:  Ինչ նկատի ունեմ. կոնկրետ շահագործումը, որ տեղի է ունենում  ամեն օր մեր հասարակության մեջ, քողարկվում է մշակութային բախումով. այսինքն՝ լիբերալները ընդդեմ ազգայնականների, ձախերը ընդդեմ նոր նժդեհականների, և այդտեղ քողարկվում է իրական սոցիալական  բևեռացումը և դասակարգային խնդիրները, որ այսօր շատ սուր են մեր հասարակության մեջ: Մեկ անգամ էլ ասել եմ, որ սոցիալական շարժման համար անհրաժեշտ են զանգվածներ, իսկ այսօր Հայաստանում շատ կոնկրետ խնդիր կա, կա զանգվածների պակաս, ինչը նաև ժողովրդագրական խնդիր է:

 – Այսինքն՝ կրիտիկական զանգված չի հավաքվո՞ւմ իսկապես լուրջ հաջողությունների հասնելու համար:

 – Այո՛, և մի պարադոքսալ իրավիճակի մեջ ենք հայտնվել, երբ ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարծում ենք, որովհետև համակարգը փտած, լճացած է:  Լճացման հիմնական սահմանումն այն է, որ այդ լճացումը միշտ քողարկվում է գեղեցիկ ֆասադի հետևում: Սա դեռ բրեժնևյան հարացույց  է, ռեպեզենտացիայի և իրականության միջև կա մի շատ ուժեղ խզում: Այսօր կարող ես քաղաքի փողոցներում քայլել, մաքրություն, ծաղիկների առատություն տեսնել, կարծես ձևացնում ենք, թե ամեն ինչ լավ է, բայց դա, ընդհակառակը, նշանակում է, որ ամեն ինչ շատ ավելի վատ է, քան ենթադրվում է: Իսկ երբ Կահիրեում քայլում էիր փողոցներում, համակարգն այլևս այնքան էր փտել, որ այլևս որևէ կերպ քողարկելու, ծաղիկներով զարդարելու հնարավորություն նույնիսկ չուներ:

 – Երբ համակարգը այսքան փտած է, լճացած, այդ դեպքում ինչո՞ւ են այդքան լավ աշխատում վերարտադրման գործիքները, քրեաօլիգարխիկ բուրգը, և ի վերջո, ըստ Ձեզ, ստեղծված իրավիճակում, ելքը ո՞րն է:

 – Երբ խոսում ենք բրգաձև իշխանության, քրեաօլիգարխիկ համակարգի մասին, միշտ պատկերացնում ենք բուրգի գագաթ, բայց բուրգը մեծ բազա ունեցող կառույց է, այսինքն՝ այդ քրեաօլիգարխիկ համակարգի հենասյուները միջին ու ցածր խավերն են կազմում, որը պայմանավորված է մի շարք գործոններով. մարդիկ վախենում են, չեն ուզում զրկվել օրվա հացից, կամ մարդիկ պարզապես ավելի լավ ապագայի տեսլական չունեն և այդ քրեաօլիգարխիկ համակարգը ոչ թե իրեն անընդհատ վերարտադրում է, այլ վերարտադրվում է հենց այն բազայի շնորհիվ և բազայի միջոցով, որի վրա բուրգի գագաթն է հանգրվանում: Այսինքն՝ այն հարյուր-հազարավոր մարդիկ, ովքեր ամեն օր ապրում, աշխատում են, դրանք բիզնեսմեններ, ծառայությունների ոլորտի աշխատակիցներ, մանր բյուրոկրատներ, մտավորականներ են, իրենք են վերարտադրում այդ քրեաօլիգարխիկ համակարգը, իսկ իրենց աշխատանքի արդյունքից օգտվում է մի փոքր զանգված: Կոնկրետ դեղատոմս առաջարկելը շատ դժվար է, բայց ինձ թվում է` մինչև կատակլիզմ չլինի, սոցիալական մեծ ցնցումների իմաստով որևէ բան չի փոխվի: Սա կարող է պայմանավորված լինել աշխարհաքաղաքական փոփոխություններով՝ կապված Ռուսաստանի, մեծ տերությունների դիրքավորման, պատերազմի հնարավորության և այլնի հետ: Այլ դեպքում որևէ ցնցում չի լինի և չի խախտվի համակարգի հենասյունը:

 – Ինչո՞ւ կրիտիկական զանգված չի հավաքվում, գուցե քաղաքացիական գիտակցության  փոփոխության մասին, որ խոսում ենք 2008-ից, ավելի շուտ սկսեցինք խոսել, քան պետք էր:

 – Չպետք է թերագնահատել այն մշակութային և հասարակական  փոփոխությունները, որոնք սկսվեցին 1998-ից, երբ սպառողականությունը դարձավ մշակութային հիմնական արժեքը, ազգայնականությունը մատուցվեց որպես էթնիկ զարդանախշ, որով կարելի է լոզունգներ թափահարել ազգի յուրահատկության մասին, և սպառողականության ու ազգայնականության այդ «ամուսնությունը», միակցումը մարդկանց բերեց ապատիայի: Սա նշանակում էր մի գաղափարախոսության ձևավորում, որը հստակ տնտեսական հիմքեր ուներ քոչարյանական շրջանում, այն է՝ նոր օլիգարխիայի առաջացումը, նոր կապիտալի հայկական դրսևորումների ներմուծումը, որոնք միաժամանակ մեծ ազդեցություն ունեցան մարդկանց մտածողության վրա: Իսկ 2008-ի ալիքը այդ մտածողության մեջ խզում առաջացրեց, այսինքն՝  կար հույսի` քաղաքական մշակութային առաջարկ անելու հնարավորություն:

 – Ինչո՞ւ չարվեց այդ առաջարկը, մտքի՞ խնդիր էր…

 – Ինձ թվում է` սա ավելի շատ կառուցվածքային խնդիր էր շարժման մեջ, որովհետև շարժումը կրկին բրգաձև էր, ինքը ուներ շատ մեծ բազա, բայց ուներ ընդդիմադիր քաղաքական վերնախավ, որը առաջնորդում էր շարժումը, ինչը բացասական չէ, բայց երբ քաղաքական վերնախավը մոնոպոլիզացնում է շարժումը, շարժման որոշումները, դա արդեն խնդիր է, այսինքն՝ զանգվածները հետևում են մեկ առաջնորդի, իսկ առաջնորդը հեղափոխական չէ, առաջնորդը հավատում է սահմանադրական պետությանը, առաջնորդը սահմանադրական պետության հիմքն է դրել, և առաջնորդը երբեք չի սպառնա սահմանադրական պետության գոյությանը, նույնիսկ ժամանակավոր իշխանություն վերցնելու նպատակով: Խնդիրը դարձյալ կառուցվածքային է, քանի որ զանգվածները հետևում էին մի մարդու, որը պահպանողական է այդ առումով, բայց շարժման փոքր ձեռքբերումներից է քաղաքացիական ակտիվիզմը, որը տեղի է ունենում  բոլոր ոլորտներում, չեմ էլ ուզում արդյունքն ասել, բայց այդպիսի կետ հանդիսացավ: Ես անընդհատ ինքս իմ մեջ մտածում եմ՝ արդոք այսօր պայքարի մեջ մտած փոքրաթիվ մարդիկ օգնո՞ւմ են, որ համակարգը շարունակի գոյատևել, որովհետև համակարգի փտածությունը փաթեթավորում են դեմոկրատական փոքր նվաճումներով, որից օգտվում է նաև համակարգը դիվիդենտներ շահելու համար, թե՞ այդ պայքարը համակարգին դարձնում է ավելի ճնշող և ռեպրեսիվ ու ի վերջո կարող է արագացնել դրա փլուզումը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում