Եվրոպական Կենտրոնական բանկը պաշտոնապես որոշում է կայացրել բաժնետոմսերի շուկայում ինտերվենցիա անցկացնելու մասին, ընդ որում՝ դրանց ծավալը լինելու է անսահմանափակ: Այս մասին հայտարարել է Եվրոպայի գլխավոր բանկային կարգավորման նախագահ Մարիո Դրագին, գրել է AFP-ին:
Դրա հետ մեկտեղ Դրագին ընդգծել է, որ ԵԿԲ-ը գործելու է բացառապես մանդատի շրջանակներում, այսինքն` երկրոդային շուկայում:
Դրագին հավելել է, որ ԵԿԲ-ի խորհրդի կողմից որոշումն ընդունվել է ոչ միանշանակորեն: Առաջարկի համաձայն` կարագավորիչը մտադիր է գնել փաստաթղթերը երեք տարի շրջանառության ժամկետով: Այս կերպ ԵԿԲ-ը մտադիր է իջեցնել պարտքային ճգնաժամի մեջ գտնվող արժութային միության երկրների բաժնետոմսերի դրույքերը:
Բաժնետոմսերի գնման հնարավորության մասին Դրագին առաջին անգամ հայտարարել էր մեկ ամիս առաջ:











































