Խուան Ռոման Ռիկելմեն ու «Բոկա Խունիորս»-ն ավարտել են բոլոր մանրամասների քննարկումը:
«Բոկա»-ն ու Ռիկելմեն կշարունակեն համագործակցել, բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ ֆուտբոլիստը պարտավոր է հանդես գալ թիմի կազմում, ընդհակառակը. Ռիկելմեն ազատ է որոշում կայացնելիս. նա կարող է որոշել՝ որ թիմում է ցանկանում խաղալ:
Որտե՞ղ կշարունակի հանդես գալ Ռիկելմեն՝ մեծ հարցական է, սակայն, իհարկե՛, ոչ Արգենտինայում: Մեկ ուրիշ արգենտինական թիմում նա կարող է հանդես գալ միայն այն պարագայում, եթե «Բոկա»-ի հաշվին փոխանցվի 2 միլիոն դոլար:






































