Պակիստանյան կառավարությունը Save the Children միջազգային կազմակերպության անդամներից պահանջել է մեկ շաբաթվա ընթացքում լքել երկիրը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Պակիստանի իշխանությունները պնդում են, որ հավաստի տեղեկություններ ունեն այն մասին, որ վերջիններս ամերիկացի հատուկ ծառայություններին օգնություն են տրամադրել Ուսամա բեն Լադենին ոչնչացնելու գործում:
Save the Children-ն ու ամերիկյան կառավարությունը կտրականապես հերքում են կապը կազմակերպության ու ԿՀՎ-ի միջև:
Արտասահմանցի աշխատակիցներին կասկածում են նրանում, որ նրանք կազմակերպել են ամերիկացիների հանդիպումը պակիստանցի բժիշկ Շաքիլ Աֆրիդիի հետ: Save the Children-ի ներկայացուցչի խոսքով` Աֆրիդին երբեք չի աշխատել կազմակերպությունում:








































