Civil Georgia-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ պատվիրակությունը սեպտեմբերի 11-12-ին ժամանելու է Վրաստան: 5 մարդուց բաղկացած այդ պատվիրակությունը գնահատելու է հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական իրավիճակը:
ԵԽԽՎ պատվիրակությունը կգլխավորի իտալացի քրիստոնեա-դեմոկրատ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Լուկա Վոլոնտեն: ԵԽԽՎ պատվիրակությունը հանդիպումներ կունենա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ԿԸՀ նախագահ Զուրաբ Խարատիշվիլիի հետ:











































