«Միսս տիեզերք-2012» մրցույթում հաղթելու համար պայքարելու է մեկուկես մետր հասակով հոնդուրասցի մի աղջիկ: 23-ամյա Ջենիֆեր Անդրադեն հաղթել է այս շաբաթ իր հայրենիքում կայացած գեղեցկության մրցույթում:
Ըստ globalbeauties.com կայքի` Ջենիֆեր Անդրադեի հասակն ընդամենը 1 մետր 54 սմ է, իսկ ըստ Wikipedia-ի` 1.57 սմ:
Այսպես, թե այնպես, աղջիկը մրցույթի մասնակիցներից ամենացածրահասակն է: Մյուս աղջիկների հասակը տատանվում է 1,70-ից 1,83 մետրի սահմաններում:
Ամերիկյան ԶԼՄ-ներն արդեն Ջենիֆեր Անդրադեին համեմատում են հայտնի դերասանուհի Եվա Լոնգորիայի հետ, որի կարիերան սկսվել էր 1998թ. մրցույթում հաղթելուց հետո: Եվայի հասակը 1,57 մետր է:
«Միսս տիեզերք» մրցույթը տեղի կունենա դեկտեմբերին, դրան կմասնակցի ավելի քան 100 գեղեցկուհի: