Արհմիություններ կազմած հույն ոստիկանները սեպտեմբերի 6-ին արգելափակել են ոստիկանական հատուկ ծառայությունների ավտոբուսների ելքը, որոնք պետք է հեռացնեին հակակառավարական ցույցերի մասնակիցներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Իրավապահները, որոնց մեծ մասը եղել է ոստիկանական համազգեստով, կանգնել են դարպասների մոտ, որոնցից դուրս են եկել իրենց գործընկերները, ինչի հետևանքով հասարակ ոստիկանների ու հատուկջոկատայինների միջև բախում է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Դրա հետևանքով ոստիկանական հատուկ ջոկատը չի կարողացել մեկնել Սալոնիկ, որտեղ այսօր պետք է անցկացվեր բողոքի զանգվածային ակցիա ընդդեմ կառավարության բյուջետային փոփոխությունների: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:










































