Քիչ առաջ Արմավիրի մարզից «Առաջին լրատվական»-ին ահազանգեցին, որ այս պահին Չորրորդ գյուղի շրջակայքում ապամոնտաժվում է ոռոգման խողովակների ցանցը: Ահազանգողը տեղեկացրեց, որ ապամոնտաժված խողովակները բարձում են բեռնատար մեքենաներ և տեղափոխվում են դեպի Իրան:
Մեր զրուցակցի տեղեկություններով՝ ապամոնտաժումն իրականացվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի միջոցով: Իսկ այդ ողջ գործընթացի համար կա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի աջակցությունը:
«Առաջին լրատվական»-ն այս ահազանգի հետ կապված փորձեց մեկնաբանություն ստանալ Հ. Հակոբյանից, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:









































