Friday, 12 06 2026
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը

ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեծ մասը հրաժարվում է կրթական գործընթացներում մասնակցություն ունենալուց. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Ուսուցման ազգային հիմնադրամի «Ուսուցում՝ հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի» խորագրով առաջին համաժողովին:

Բացման խոսքում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է աշխատաշուկայի և մասնագիտական կրթության փոխադարձ կապի անհրաժեշտությունը, նշելով որ այժմ մեր երկրում այդ կապը խզված է և լիարժեք չի գործում: «Անհրաժեշտ է այդ կապը թարմացնել կամ նորովի ստեղծել»,- նշել է նախարարը: Ա. Աշոտյանի խոսքով բուհերի տասնյակ հազարավոր շրջանավարտներ չեն կարողանում աշխատանք գտնել, որովհետև շատ դեպքերում նրանք չունեն աշխատաշուկայի պահանջները բավարարող հմտություններ:

«Որակյալ աշխատուժի խնդիրն աշխարհի ոչ մի զարգացած երկրում բացառապես պետության հոգածությամբ չի լուծվում: Շատ կարևոր է մասնավոր հատվածի՝ իրական գործատուների մասնակցությունը որակյալ աշխատուժի ձևավորման գործընթացին: Առաջնային խնդիր է պարզել, թե որքանո՞վ է Հայաստանում այսօր պահանջված որակյալ աշխատաուժը, և որքանով է գործատուն պատրաստ իր մասնակցությունն ունենալ կրթական ծրագրերում՝ նպաստելու որակյալ մասնագետներ պատրաստելու կարևորագույն խնդրին: Կարևոր է, որ մեր խոշոր գործարարները գիտակցեն, որ կրթական համակարգում իրենց կողմից ներդրումների ապահովումը բարեգործություն չէ: Կրթության համակարգին բարեգործություն պետք չէ, կրթության համակարգին պետք են երկարաժամկետ ներդրումներ, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են որակյալ աշխատուժի և որպես տնտեսական արդյունք ի վերջո վերադառնում գործատուին»,- նշել է նախարարը և հավելել, որ Հայասատանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուների մեծ մասը դեռևս հրաժարվում է կրթական գործընթացներում մասնակցություն ունենալուց:

Նախարարի խոսքով համաժողովը նպատակ ունի փոխել և բեկել հոգեբանությունը. «Մոնոպոլացման աստիճանի նվազմանը զուգահեռ տնտեսության իրական հատվածում պետք է ավելանա որակյալ աշխատուժի պատրաստման նկատմամբ շահագրգռությունը»,- վստահություն է հայտնել նախարար Ա. Աշոտյանը և հավելել.

«Ժամանակն է, որ մենք կարողանանք ստեղծել, թեկուզ փոքր, բայց հաջողության պատմություններ: Ես վստահ եմ, մեր ուժերի համախմբումը և տնտեսության զարգացումը բերելու են կրթական ծառայությունների փոփոխության: Մեզ համար ընդունելի է ցանկացած առողջ առաջարկ՝ օգնելու բուհին և գործատուին»,- շետել է նախարարը՝ մեկ անգամ ևս գործոտուներին կոչ անելով համագործակցել կրթական համակարգի հետ:

ՀՀ կառավարության կողմից 2011թ. հոկտեմբերի 27-ի No 1550 որոշմամբ հիմնադրված Ուսուցման ազգային հիմնադրամը (ՈՒԱՀ) նպատակ ունի նպաստել աշխատաշուկա-մասնագիտական կրթություն համագործակցությանը, խթանել հարատև և շարունակական ուսուցման մեջ կատարվող ներդրումները, նպաստել մարդկային ռեսուրսների շարունակական կատարելագործումը:

ՈՒԱՀ գերակա խնդիրն է օժանդակել Հայաստանում աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող հմտությունների զարգացմանը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում