Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտնել է, թե ինչ է սպասվում իր թիմին: Այդ մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մենք պետք է ամբողջովին փոխենք մեր մարտավարությունը: Նախկինում մենք ակտիվ էինք, երբ տիրում էինք գնդակին և պասիվ` երբ գնդակին տիրում էր մրցակիցը:
Առաջիկա ամիսների ընթացքում պետք է պրեսինգ մշակենք և կիրառենք այն՝ անգամ հարձակվողական ֆուտբոլ ցուցադրող թիմերի հետ խաղում:
Մենք պետք է ավելի ակտիվ լինենք պաշտպանությունում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ այդ գործում պետք է իր դերն ունենա: Մարզումների ընթացքում դա շատ ժամանակ է խլում, սակայն մենք պետք է լուծենք այդ խնդիրը»,- նշել է Լյովը:







































