Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ծառայությունների նկատմամբ:
Անգլիական ակումբի` Ռոնալդուի տրանսֆերը ձեռք բերելու ցանկությունն այնքան մեծ էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «արքայական ակումբ»-ին 200 մլն եվրո է առաջարկել: Սակայն «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անգամ չի ուսումնասիրել այդ առաջարկը:
Այնուամենայնիվ անգլիացիները մտադրված են ապագայում կրկին դիմել «արքայական ակումբ»-ին` պորտուգալացի հարձակվողի իրավունքները ձեռք բերելու նպատակով: «Քաղաքայիններ»-ը պատրաստ են 20 մլն եվրո տարեկան աշխատավարձ վճարել Քրիշտիանուին:








































